Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Կուբայում ազատ կարձակվեն երեք ու կես հազար բանտարկյալներ՝ ի պատիվ Հռոմի պապի այցի

Կուբայում ազատ կարձակվեն երեք ու կես հազար բանտարկյալներ՝ ի պատիվ Հռոմի պապի այցի
12.09.2015 | 11:08

Կուբայի իշխանությունները հաղորդել են, որ ազատ կարձակեն բանտարկյալներին՝ ի պատիվ Հռոմի պապի այցի՝ փոխանցում է BBC News-ը: Ֆրանցիսկոսը Հավանայում կլինի սեպտեմբերի 19-ին: Ազատություն կտրվի 20 տարեկանից երիտասարդ և 60 տարեկանից մեծ, նաև՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող ազատազրկվածներին: Համաներումը չի վերաբերի բռնությունների համար դատապարտվածներին, թմրամիջոցների վաճառքով զբաղվածներին, պետության դեմ հանցագործություններ կատարածներին:

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ